05 10 2023

Հանդիպում այնուամենայնիվ կկայանա, բայց՝ առանց Ալիևի

Հանդիպում այնուամենայնիվ կկայանա, բայց՝ առանց Ալիևի

Այսօր Գրանադայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը։

Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան եվրոպացի դիվանագետին:

 «Քառակողմ հանդիպումը կանցկացվի՝ քննարկելու ներկա իրավիճակը և ԵՄ անելիքները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա աշխատանքի հեռանկարները, ինչպես նաև ԵՄ-Հայաստան օրակարգը խթանելու եւ խորացնելուն ուղղված գործնական միջոցառումները»,-  ասել է դիվանագետը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ