05 10 2023

Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» պայմանագիրը միայն Արցախի բլոկը չէր, կան մեծ թվով խնդիրներ. Աբրահամյան



«Վերջին օրերին նկատելի էր, որ կային որոշակի սպասումներ  պայմանավորված, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ. շատերի մոտ տպավորություն է ձևավորվել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման խոչընդոտը եղել է Արցախը և  Արցախում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո այդ հարցը փաստացի լուծվել է։  Իրականության մեջ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» պայմանագիրը միայն Արցախի բլոկը չէր, կան մեծ թվով խնդիրներ, որոնք խնդիրներ էին առաջացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում,  բնականաբար խոչընդոտում էին այդ պայմանագրի ստորագրմանը»,- ԱԺ-ում ճեպազրույց ժամանակ ասաց «Պատիվ ունեմ« խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Առաջին խնդիր սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացն է, որի հետ կապված՝  Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները բավականին տարբերվում են։ Ադրբեջանն այս ընթացքում փորձել է առաջ բերել տարբեր կեղծ քարտեզներ, որպես սկզբունք չի ուզում հիմք ընդունել մեկ քարտեզ, առաջ է բերում սկզբունքներ, որոնք չեն կարող լինել բանակցային հիմքում։  Երկրորդը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման  հետ կապված հարցերն են, սրա տակ Ադրբեջանը փորձում է առաջ մղել այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» հանգամանքը  և, բնականաբար, այս թեման ևս մեծ խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի ու  Ադրբեջանի միջև հնարավոր ստորագրվելիք փաստաթղթղերում»,- ասաց նա:

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Արցախի հարցը այս ժամանակահատվածում միայն եղել է կեղծ խոչընդոտ։  Իրականության մեջ Արցախի հարցում կար կոմպրոմիս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև, դրա արտացուլումը վերջին մեկուկես տարվա ընթացքում  ՀՀ իշխանությունների հնչեցրած հայտարարություններն էին  Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ և, բնակաբար, այս հարցը չէր կարող որևէ խոչընդոտ առաջացնել պայմանագրի ստորագրան հարցում:

Նա նաև  նշեց, որ այն իրավիճակը,  որը կար ռազմաքաղաքական  տեսանկյունից տարածաշրջանում, շարունակում է մնալ բավականին ծանր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ