04 10 2023

Արցախում կատարվածը ՀՀ իշխանության մասնակցությամբ իրականացված պատժիչ գործողություն է. Արծվիկ Մինասյան



ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ինքն է կառավարում հատուկ ստորաբաժանումները, արդյո՞ք որևէ քննություն իրականացվել է, և որևէ կարմիր բերետավոր պատասխանատվության ենթարկվե՞լ է քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար։

Հարցն ուղղված էր Վահե Ղազարյանին, սակայն հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

«Քանի որ դուք սովոր եք, որ բոլորի տեղը դուք խոսեք, խնդիր չի։ Դուք ասում եք հետևյալը՝ տեղի ունեցավ իշխանափոխություն, ստի, կեղծիքի բառապաշարով՝ մեղադրելով դաշնակցությանը և ասում եք՝ բերեց այսպիսի կործանարար հետևանքի։ Այսինքն՝ դուք ասում եք, որ եթե Արցախում տեղի չունենար իշխանափոխություն,  ապա բռնի տեղահանություն չէր լինի։ Դուք նաև հնչեցրեցիք, որ ժողովուրդն է որոշում, թե երբ իշխանափոխություն պետք է լինի։ Հարց է առաջանում, թե այդ ժողովուրդը, երբ գալիս ու պահանջում է իշխանափոխություն, ինչո՞վ է պայմանավորված կարմիր բերետների հրոսակախմբային հարձակումը»,-հայտարարեց Մինասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ