01 10 2023

Մի քանի տասնյակ մարդ պատանդի կարգավիճակում է և չի կարողանում դուրս գալ Արցախից. Տիգրան Աբրահամյան

Մի քանի տասնյակ մարդ պատանդի կարգավիճակում է և չի կարողանում դուրս գալ Արցախից. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի իշխանությունը երկիրը աշխարհաքաղաքական սակարկումների դաշտ մղեց, իսկ Արցախն ու Հայաստանը պոլիգոնի վերածեց, գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արցախը 9 ամիս բլոկադայի մեջ էր, հետո Ադրբեջանը մարտական գործողություններ ծավալեց, հրադադարից հետո մարդկանց պատանդի կարգավիճակով էին պահում և ոչ մի միջազգային կառույց կամ դերակատար լուրջ քայլերի չգնաց:

Հիմա նոր ՄԱԿ-ի առաքելությունը մուտք է գործում Արցախ, որպեսզի «տեղում ծանոթանա իրավիճակին և որոշի բնակիչների հումանիտար կարիքները»:

Դա անում մի պահի, երբ 100 հազարից ավելի մարդ արդեն էթնիկ զտումների հետևանքով լքել է իր օջախը:

Այս պահին էլ մի քանի տասնյակ մարդ պատանդի կարգավիճակում է և չի կարողանում դուրս գալ Արցախից, իսկ մի քանի զինվորականներ, քաղաքական գործիչներ էլ ահաբեկիչների կողմից առևանգվել են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ