168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասաց՝ կասկած չկա, որ հաջորդիվ իրեն է Ադրբեջանը պահանջելու։
«Մտահոգություններ չունեմ, բայց գիտեմ, որ ինձ էլ են պահանջելու։ Հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու»,- կարճ նշեց Մովսես Հակոբյանը։
Հարցին, թե 90-ականներին Ադրբեջանի զինված ուժերն Արցախում խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչական բազմաթիվ գործություններ է կատարել, այդ թվում՝ 2016 թվականի ապրիլյան, 44-օրյա պատերազմների, Ջերմուկի դեմ մարտական գործողությունների և սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ, ինչո՞ւ հայկական կողմը ևս չի կազմել այդ ահաբեկիչների «սև ցուցակը» և այսօր ինչո՞ւ այն չի դնում սեղանին, Մովսես Հակոբյանը պատասխանեց.
«Ունեմ՝ 70 մլն-ի, հետո՞ ինչ, դրած է սեղանին, հետո՞։ Մի բան, որ մտածում են, պետք է կարողանան կյանքի կոչել, այսինքն՝ դա կյանքի կոչողներ ու հնարավորություններ են պետք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը