ՀՀ սահմաններին իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«ՊՆ-ն ուշի-ուշով հետևում է իրավիճակի փոփոխությանը, դինամիկային, որևէ փոփոխության դեպքում մենք անմիջապես կիրազեկենք հանրությանը»,- ասաց նա։
ՀՀ պաշտպանության նախարարության համար շատ ցանկալի է, որ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում։
«Այդ առումով մենք ուսումնասիրություն պետք է իրականացնենք ու նրանք, ովքեր ցանկություն կունենան ընդգրկվելու ՀՀ զինված ուժերում ծառայության, մենք ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռնվի»,- նշեց Սարգսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը