Արցախում այսպիսի ողբերգական օրերին մոռանալ հայրենիքում կատարվածը և դուրս գալ ու ժպիտը դեմքին սպասարկել այս իշխանություններին, ուղղակի բառեր չկան նկարագրելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Պարզ է, որ Սամվել Բաբայանին ոչ հայրենիքն է հետաքրքիր, ոչ էլ ժողովուրդը, նա հիմա զբաղված է նացառապես մի բանով՝ տարածել իշխանական թեզեր, որտեղ կա պաշտոն, վազել դրա հետևից»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը