Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, Aysor.am-ին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին ու ինչ վիճակում է գտնում։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունից հաստատել են Ռուբեն Վարդանյանին բերման ենթարկելու մասին տեղեկությունը։ Պետական սահմանային ծառայության արագ արձագանքման ուժերի անդամների ուղեկցությամբ նրան տեղափոխել են Բաքու քաղաք։
Նշվում է, որ Վարդանյանը հանձնվել է համապատասխան մարմիններին՝ նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը