27 09 2023

Ադրբեջանը մտադիր չէ ներխուժել ՀՀ տարածք՝ ընդամենը ուզում է տրանսպորտային կապ ՀՀ-ով

Ադրբեջանը մտադիր չէ ներխուժել ՀՀ տարածք՝ ընդամենը ուզում է տրանսպորտային կապ ՀՀ-ով

Ադրբեջանը հավաստիացնում է, որ մտադիր չէ ներխուժել Հայաստանի տարածք՝ «Հայաստանի հարավում ցամաքային միջանցքի ստեղծման համար»։ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը Reuters-ին հավաստիացրել է, որ Բաքուն «ընդամենը ցանկանում է տրանսպորտային կապ Նախիջեւանի հետ Հայաստանով», ինչը, նրա խոսքով՝ «օգուտ կբերի երկու երկրներին եւ ողջ տարածաշրջանին»։

«Ադրբեջանը որեւէ ռազմական նպատակ կամ խնդիր չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ կապված, դա... լիովին դուրս է Ադրբեջանի օրակարգից»,- ասել է նա Reuters-ին։

Հաջիեւի մեկնաբանությունները հնչել են թուրք գործընկերոջ՝ Թայիփ Էրդողանի հետ Ալիեւի բանակցությունների հաջորդ օրը, այդ բանակցություններում նա ակնարկել էր նման ցամաքային միջանցքի հեռանկարի մասին, որը Ադրբեջանին  նաեւ ուղիղ կապ կտար մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ