Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսկ ով ա հիշում (մասնագետներից բացի) Հայաստանի իշխանության դեռ ամիսներ առաջ արած պնդումները, որ «Զանգեզուրի միջանցք» բանակցային օրակարգում/թշնամու բառամթերքում էլ չկա՞: Ու դա ներկայացվում էր, որպես սեփական դիվանագիտական հաղթանակ։ Դա իհարկե սուտ էր, որովհետև այդ թեման թշնամու պաշտոնական հայտարարությունների տեքստերից երբևէ չի անհետացել։ Բացի այդ թշնամին չէր դադարեցրել ոչ ավտոճանապարհի, ոչ էլ.ցանցի, ոչ երկաթուղու կառուցումը։ Իսկ դա միլլիարդավոր դոլլարների ներդրում ա։ Ժամկետներն էլ հստակ նշում էր՝ 2024թ.։ Բայց հիմա որ պնդում են, որ միջանցքը ուժով բացելու վտանգ կա, ոնց են բացատրում, բա ինչի՞ էդ հարցը հետ եկավ էլի օրակարգ: Չեն բացատրում։ Ավելին, վախեցնելով պատերազմով էլի սլաքները իրենց վրայից ուղղում են ուր պատահի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը