Իրականության մեջ այս պահին Արցախում տեղի է ունենում բռնի տեղահանություն։ Հենց այնպես չէ, որ մարդիկ իրենց ցանկությամբ թողնում են իրենց հայրենի օջախները, բնօրրանները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, որը շատ ակնհայտորեն երևում էր վերջին ժամանակահատվածում, վերջին 9 ամիսը հյուծող ժամանակահատածն էր, նպատակ ունեին արցախցիների դիմադրողականությունը կոտրել, իսկ վեջին փուլում բուն մարտական գործողություններ ծավալել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը