24 09 2023

Նիկոլը գնալու է 100 տոկոսով, ցանկացած գնով. Վազգեն Մանուկյան



Հետագա սերունդները ամոթով են հիշելու մեզ, մեր օրոք Հայաստանը մենակ թողեց 120 հազար իր հայրենակիցներին: Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Նիկոլը գնալու է 100 տոկոսով, ուղղակի մենք հիմա ուզում ենք դա անել լեգիտիմ ճանապարհով, բայց եթե դա չստացվեց, ժողովուրդը դառնալու է անկառավարելի: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին ներել իրար և համախմբվել Փաշինյանին հեռացնելու համար: Ինքը ուզում է Հայաստանը դարձնել Նիկոլի դյուքան, թույլ չենք տալու»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ