Փաշինյանը հերթական անգամ մեղքը փորձում է գցել այստեղ մարդկանց վրա, լսի ուշադիր, այս շարժման հովանավորը հայրենասեր մարդն է: Այս մասին հրապարկում ակցիայի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Նիկոլը հեշտ չի գնալու, ամեն ինչ անելու է, բայց դա այլևս իր ուզելով չէ, Փաշինյանի գնալուն խանգարում են ՔՊ պատգամավորները, համացանցում կան այդ պատգամավորների հեռախոսահամարները, կարող եք զանգել նրանց և ասել, թե ինչ եք մտածում Նիկոլի մասին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը