«Երեկ Հայաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ունեցել ենք խորհրդակցություն՝ քննարկելու նպատակով ստեղծված քաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզը։ Երկու հարցում ձեռք ենք բերել փոխըմբռնում և ունենք որոշում։
Առաջինը՝ ժողովրդական շարժումը, պայքարը գլխավորելու և առաջնորդելու համար անհրաժեշտ է ստեղծել մարմին, ով պատասխանատվություն կրի այս ամենի ինչի համար, կառաջնորդի ժողովրդին և պայքարը կհասցնի հաղթական ավարտին։ Դա կկոչվի «Ազգային կոմիտե»։
Երկորդրդը մենք մշակել ենք քայլերի, գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը պետք է լինի այս չարիքի կառավարության հեռացումը։
Խորհրդարանական ընդդիմությունն այս ծրագրի շրջանակներում օգտվելու է նաև ԱԺ-ում իմպիչմենթ սկսելու գործընթացից։
Շատ կարճ ժամանակում կներկայացվի հարթակից քայլերի ու գործողությունների ծրագիր։
Բոլորն ասում են ամեն ինչ վերաջացել է, արդեն ու է։ Ուշ չէ։ Եթե ուշացնենք, Սյունիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ ենք կորցնելու, մի կոտրվեք։ Պետք է շարունակենք պայքարը»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը