20 09 2023

Հայերին սպառնում են ձերբակալություններ, զանգվածային սպանություններ, ցեղասպանություն. Մուրադ Փափազյան

Հայերին սպառնում են ձերբակալություններ, զանգվածային սպանություններ, ցեղասպանություն. Մուրադ Փափազյան

«Ադրբեջանը հաղթեց։ ՀԱՅԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ  Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

«Ղարաբաղի հայերը, ի վերջո, զիջեցին Ադրբեջանի գերակայությանը։ Եվ կրկին ուժը գերազանցեց իրավունքին:

Հայերին սպառնում են ձերբակալություններ, էթնիկ զտումներ, զանգվածային սպանություններ, ցեղասպանություն։

Այս աշխարհը փտած է!  2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ գտնվելով՝ ոչ մի պետություն, ոչ մի տերություն մատն անգամ չի շարժել։ Այս ուղերձը պարզ էր Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Նրանք կարողացան գնահատել միջազգային հանրության վախկոտությունը։ 2020 թվականի նոյեմբերի 12-ին Նախագահը մեզ ասաց. «Մենք բոլորս վախկոտ էինք»։ Այդպես է մինչ օրս»,-գրել է Փափազյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ