«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանի իշխանությունն այնքան է դժգոհ մնացել Արցախում պատերազմ կանգնեցնելուց, որ պահանջում է, որպեսզի արցախցիների հետագա ճակատագիրն Ադրբեջանի կազմում ռուսներն ապահովեն, իրենք էլ հեռվից նայեն` կապահովվի՞ արցախցիների անվտանգությունը, թե՞ ադրբեջանցիները նոր արյունոտ մարտեր կհրահրեն:
Իսկ իրենց դերը` դրան ՇԱՏ ուշադիր հետևելն է:
Իհարկե զարմանալու բան չկա. սրանք դեռ 1.5 տարի առաջ էին գոռում, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում:
Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի այդպես հայտարարողներն իրենց ընտանիքներով գնան և որպես Ադրբեջանի քաղաքացիներ ապրեն իրենց թուրք ախպերների հետ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը