Այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս իշխանությունը վեց տարիների ընթացքում երկրում ստեղծել է մի իրավիճակ, երբ մարդու իրավունքներից մինչև անվտանգության հարցեր, խեղաթյուրվել ու ամբողջությամբ տապալվել են։
«Այս իմաստով շատ ավելի զայրացնող են որոշակի պարբերականությամբ միջազգային տարբեր դերակատարներից հնչող հայտարարությունները, որոնք, ըստ էության, որոշակի խրախուսող ու քաջալերող ազդեցություն են ունենում Հայաստանի իշխանության վրա։ Եվ նաև որոշակի լեզու են տալիս՝ տարբեր ամբիոններից հայտարարելու, որ Հայաստանը գնում է ժողովրդավարության ուղղությամբ։ Եթե վերցնենք վերջին երկու ամիսների իրադարձությունները, քաղաքական ընդդիմախոսների, խաղաղ հավաքի մասնակիցների, հատկապես լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ այդ բռնությունների ալիքը, բնականաբար, սա ամբողջացնում է այն ողջ գործընթացը, որն իշխանությունը համարում է ժողովրդավարական բաստիոն, բայց իրականում Հայաստանը վերածվել է բաց երկնքի տակ կալանավայրի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը