19 09 2023

Պատրաստ եղեք երկար կռվի, հիասթափվել չկա.Ավետիք Չալաբյան

Պատրաստ եղեք երկար կռվի, հիասթափվել չկա.Ավետիք Չալաբյան

«Արցախի մեր քույրերին և եղբայրներին մի օգնելու ձև ունենք, այս երկրում փոխելով իշխնությունը, վերցնել մեր երկրի կառավարումն ու պաշտպանենք մեր Արցախն ու Հայաստանը»,-հայտարարեց ՀայաՔվե նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը:

Նա հայտնեց, որ ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանը հայտարարել է, թե իրենց նպատակը «Սյունիքի միջանցքն» է:

«Իրենք համարում են, որ Արցախը վերցրել են, հիմա Հայաստանի հերթն է: Եթե մենք այսօր չհավաքվենք այստեղ, մեջք-մեջքի չտանք ու չպաշտպանենք մեր երկիրը, վաղը մեզանից յուրաքանչյուրը հայտնվելու է արցախցիների վիճակում, վաղը ռումբերն այստեղ են պայթելու, մեր տներն են ավիրելու, մեր կանանց են բռնաբարելու, մեր երեխաներին են գողանալու»,- ասաց նա:

Չալաբյանը հայտնեց, որ Հայաստանում ապրելու իրավունք կարող ենք նվաճել միայն կռվով ու պայքարով:

«Պատրաստ եղեք երկար կռվի, հիասթափվել չկա, շարունակում ենք մնալ այստեղ և վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը: Այս իշխանությունը պետք է ծնկի գա»,-հայտարարեց Չալաբյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ