19 09 2023

Անդրանիկ Թևանյանը ժողովրդին հրավիրում է հրապարակ՝ խոստանալով ճանապարհային քարտեզով հարցը լուծել



 

Կառավարության դիմաց հավաքված բազմությանը միացած «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կոչ արեց ոստիկանությանը քաղաքացիներին դեմ չգնալ՝ ասելով, որ նրանք Հայաստանին պետք է ծառայեն, ոչ թե Փաշինյանին։

Քաղաքացիներին էլ կոչ արեց չտրվել սադրանքների։

«Դիմում եմ ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, որոնք մասնակցել են և չեն մասնակցել Երևանի ընտրություններին: Երեք ժամվա ընթացքում հավաքվեք Հանրապետության հրապարակում և այդ դեպքում ես խոստանում եմ ճանապարհային հստակ քարտեզով խնդիրը լուծել և հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։ Նա հայտարարեց, որ Արցախում Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս:

Անդրանիկ Թևանյանն ասաց, որ քանի դեռ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի աթոռը, պարտվոր է հենց հիմա հայտարարել, որ հրաժարվում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու իր ելույթներից։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ