Ֆրանսիան խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր զինատեսակների կիրառմամբ ռազմական գործողություն սկսելը, այդ թվում՝ բնակեցված տարածքների դեմ։ Այս մասին ասվում էբ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում:
«Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունը, որը սպառնում է հազարավոր խաղաղ բնակիչներին, որոնք արդեն տուժել են ամիսներ շարունակ ապօրինի շրջափակումից. այն հակասում է միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու բանակցությունների միջոցով կարգավորման:
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր հարձակումը և հարգել միջազգային իրավունքը։
Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել: Ֆրանսիան սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի ուժեղ պատասխան տրվի այս անընդունելի հարձակմանը», - ասվում է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը