18 09 2023

Պատրաստվել զանգվածային ընդվզման․ Անդրանիկ Թևանյանը կոչով դիմում է քաղաքացիներին



Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդես եկավ տեսաուղերձով՝ կոչ անելով բոլորին պատրաստվել զանգվածային ընդվզման․

 «Ինձ հասած տեղեկություններով իշխանությունները պատրաստվում են կեղտոտ օպերացիայի, վաղն իրենք բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկ են ուզում իրականացնել և այն մի քանի հարյուր ձայների տարբերությամբ, որ պարտվել են  և փոքրամասնություն են դարձել Երևանի ավագանու կազմում, ուզում են վերահաշվարկի միջոցով  կեղծել և վերանայել ընտրության արդյունքները և էդ մեկ մանդատը խլել մեր ժողովրդից։

Եթե վաղը հանկարծ նիկոլենք որոշեն իրենց օգտին վերանայել ընտրության արդյունքներն ու գողանալ ժողովրդից այն մեկ մանդատը, ես կոչ եմ անելու բոլորին, առաջին հերթին նրանց որոնք  չեն մասնակցել ընտրությանը, դուրս գալ փողոց և տեր կանգնել ժողովրդի քվեին, կոչ եմ անում բոլոր քաղաքական, հասարակական շրջանակներին վաղը լինել պատրաստ՝ դուրս գալու փողոց, եթե հանկարծ քաղպայմանագիրը որոշի  լկտիաբար վերանայել ընտրության արդյունքները, վերահաշվարկով մախինացիաներ իրականացնել։

Հարգելի քաղաքացինե՛ր, այստեղ շատ կարևոր հարց է լուծվում, կոչ եմ անում լինել պատրաստ, եթե հանկարծ մեր վստահված անձանցից ինֆորմացիա ստացանք, որ սրանք ընտրատեղամասերում որոշում են կայացնում, որ պետք է վերանայում իրականացնեն  բոլորս պետք է դուրս գանք պայքարի։ Սա շատ կարևորագույն խնդիր է բոլորիս համար ու զգուշացնում եմ ՔՊ-ին հանկարծ չփորձեն էդ լկտիությունը կազմակերպել , որովհետև էն ամենը, ինչ տեղի է ունենալու, իրենց պատասխանատվության վրա է մնալու»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ