«Մայր Հայաստան» դաշինքը դեռ չի քննարկել կոալիցիա կազմելու հարցը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Ուղղակի բանակացություններ չկան, մենք տեսել ենք հանրային հնչեցրած տեսակետներ, մեր մոտեցումը հետևյալն է՝ պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափեր այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումները ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը