17 09 2023

Ադրբեջանի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածություն․ Միրզոյան

Ադրբեջանի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածություն․ Միրզոյան

«Այո՛, մենք միշտ լարվածության սպասում ենք: Ասել ենք, որ Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածություն և Լեռնային Ղարաբաղում, և Հայաստանի Հանրապետության սահմաններին»,-այսօր, անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով. «Ակտիվորեն աշխատում ենք միջազգային գործընկերների հետ: Վստահ եմ՝ հետևում եք, տեսնում եք հայտարարությունները, կոչերը: Պետք է շարունակենք այսպես աշխատել, մինչև որ կառուցողական դաշտ գա Ադրբեջանը, որովհետև մենք՝ Հայաստանի կողմից, վստահաբար ուզում ենք խաղաղություն, բայց ուզում ենք երկարատև խաղաղություն: Ուզում ենք տարածքային ամբողջականության ճանաչում, բայց փոխադարձ, որովհետև գիտեք, Ադրբեջանը մեր սահմանները պետք է ճանաչի, կա այդպիսի պայմանավորվածություն, բայց մինչ օրս Ադրբեջանի նախագահը հրաժարվում է այդ մասին հրապարակային հայտարարություններ անել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ