16 09 2023

Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը սպասարկում է Էրդողանի քաղաքականությունը․ Վարդանյան

Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը սպասարկում է Էրդողանի քաղաքականությունը․ Վարդանյան

Մեզ ինքնիշխանության անվան տակ վաճառում են թուրքիշխանություն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նա մասնավորապես գրել է․

«Մեզ ինքնիշխանության անվան տակ վաճառում են ԹՈւՐՔԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ

Հայաստանն` ի դեմս գործող իշխանությունների, ընտրել է ոչ թե ՌԴ-ին, կամ պայմանական Արևմուտքին, այլ Թուրքիային:

Ճիշտ են ասում բոլորը, ովքեր վստահեցնում են, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների դեպքում մեզ մոտ այլ ռազմական կոնտինգետ կհայտնվի, պարզապես «մոռանում են» ասել, որ այդ կոնտինգետն ունենալու է թուրքական դրոշ:

Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը սպասարկում է Էրդողանի քաղաքականությունը:

2020 թ. պատերազմով փաստացի Փաշինյանն է, որ Անդրկովկաս վերադարձրեց Թուրքիային, ով մինչև այդ միջնորդավորված էր միջամտում տարածաշրջանի պետությունների հարաբերություններին:

Աղդամում տեղակայված մոնիտորինգային կենտրոնից մինչև Էրդողանի ուղիղ միջամտություն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորում և ՀՀ ներքին գործեր`մեկ բանի վկայությունն են. Փաշինյանն է գործիքներից մեկը, որով Թուրքիան ամրապնդվում է տարածաշրջանում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ