15 09 2023

«Սա սովորական ընտրություն չէ». Անդրանիկ Թևանյանի ամփոփիչ ուղերձը



«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ամփոփիչ ուղերձ է հղել Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ:Այն ներկայացնում ենք ստորև.

 «Սիրելի՛ երևանցիներ,

Ավարտվեց Երևանի ավագանու ընտրության քարոզարշավը: Մենք եղել ենք բոլոր վարչական շրջաններում, սեղմել ենք հազարավոր ձեռքեր, ներկայացրել ենք մեր ծրագրերը:

Սա սովորական ընտրություն չէ: Այն ճակատագրական է լինելու Հայաստանի ու Արցախի համար: Բոլորիս առաջ դրված է իրակա՛ն խաղաղության և իրակա՛ն պատերազմի ընտրության հարցը: Այս իշխանության մնալու դեպքում պատերազմն ու կորուստներն անխուսափելի են լինելու: Բոլորիս ընտրությունից է կախված մեր երեխաների, մեր երկրի ապագան:

Ես գիտեմ, թե ինչ քայլեր պետք է անենք այս դժվարին իրավիճակից դուրս գալու համար: Ակտիվ մասնակցե՛ք ընտրությանը: Ընտրությունից խուսափելը հավասարազոր է լինելու այս իշխանության օգտին, պատերազմի օգտին քվեարկելուն:

Համոզված եմ, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը հասկացել է իրավիճակի լրջության աստիճանը և կատարելու է ճի՛շտ ընտրություն: Վստահ եմ, որ մենք միասին կարող ենք ամբողջական իշխանափոխություն իրականացնել՝ այն սկսելով Երևանից:

Իշխանափոխություն Երևանում, իշխանափոխություն Հայաստանում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ