14 09 2023

Քվեախցիկում ձեր գրիչներով կրակեք ՔՊ կոչված խունտայի ուղղությամբ․ Անդրանիկ Թևանյան



 

«Մենք մեր ընկերներին մենակ չենք թողնելու․ անբարոյական են բոլոր նրանք, ովքեր ասում են՝ եկեք անտեսենք մեր Աարցախի հայրենակիցներին»,- Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» Դաշինքի առաջնոր Անդրանիկ Թևանյանը։

«Սիրելի ժողովուրդ, այս ընտրությունները ճակատագրական ու կարևոր են լինելու մեր երկրի ապագայի համար։ Ընտրությունը մեծ չէ։ Ընտրությունը պատերազմի ու խաղաղության միջև է։ Այս իշխանության մնալու պարագայում պատերազմն ու պարտությունը անխուսափելի են լինելու։ Սրանք այնքան անբարոյական են, որ մեր երիտասարդներին տարան հասցրին Եռաբլուր ու հիմա հետապնդում են նրանց ծնողներին, ու օրերս էլ կալանավորել են Մխիթարի հորը՝ Գարիկ Գալեյանին։ Մենք բոլորս զոհվածների հարազատների հետ ենք, և քաղաքականապես թաղելու ենք այս իշխանություններին»,- ասաց նա։

Անդրանիկ Թևանյանը վստահեցրեց, որ ձերբակալություններով, կալանքներով ոչ մեկի բերանը փակել իշխանությունը չի կարողանա, իսկ առաջիկա ընտրությունը, ասաց, արժանապատվության ու անարանքի միջև ընտրություն է․ «Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, Հայաստանը հաշված ժամանակների ընթացքում է կորցնելու իր սուբյեկտայնությունը, ապա՝ պետականությունը։

Նիկոլ Փաշինյանը շատ կոնկրետ, շատ առարկայական մեղք ունի և այդ մեքղը կոչվում է պետական դավաճանություն։ Պետական դավաճան է նա, ով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։

Սիրելի Արցախցիներ, իմացեք, որ Հայաստանը ձեզ հետ է, և այդ մի քանի թափթփուկը չեն ներկայացնում հայ ժողովրդի տեսակետը։

Մենք պատրաստ ենք ցանկացած գործողության, ցանկացած սցենարի, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից։

Սիրելի երևանցիներ, կոչ եմ անում անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քվեով, որը ձեր զենքը պետք է լինի ընտրատեղամասերում, կրակեք այս թուրքամետ իշխանության ուղղությամբ։ Եթե դուք չկրակեք, ապա կրակելու է թշնամին, կրակելու է երեխեքի վրա, կրակելու է մեր գյուղերի ու քաղաքների վրա, հարձակվելու է Երևանի վրա։

Պետք է վերջապես հասկանալ, որ սա զուտ տեղական ընտրություն չէ, սա այդ մանկալավիկների և տեղական ենիչերիների ընտրություն ճչէ, սա նույնիսկ քաղաքական ընտրություն չէ, սա ավելին է, քան քաղաքական ընտրությունը, սա լինել-չլինելու ընտրություն է, սա պատերազմի ու խաղաղության միջև ընտրություն է, սա պարտության ու հաղթանակի միջև ընտրություն է։ Մենք ընտրում ենք խաղաղությունը և հաղթանակը, դրա համար կոչ ենք անում միանալ, որ փոխենք»։

Այնուհետև Անդրանիկ Թևանյանն ասաց, որ հանդես է գալիս քաղաքական երդմամբ՝ նշելով․ «Երևանի ավագանու ընտրությանը «Մայր Հայաստան» դաշինքին իշխանությունը վստահելու պարագայում անձամբ և մեր թիմի անունից խոստանում եմ մինչև տարեվերջ վռնդել Նիկոլ Փաշինյանին կառավարության շենքից։

Կրկնում եմ՝ «Մայր Հայաստան Դաշինքը» Երևանում իշխանություն ստանձնելուց հետո ամենաուշը մինչև տարեվերջ ռադ է անելու Նիկոլ Փաշինյանի թուրքամետ իշխանությանը։

Այս ընտրությունը նաև բարոյական հարթության վրա է։ Ով Արցախն ուրանում է, անբարոյական է, ով ՀՀ-ն կասկածի տակ է դնում, անբարոյական է։ Հայաստանն ու Արցախը միասին են եղել ու միասին են լինելու։

Եվս մեկ անգամ կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրությանը։ Վարչական ռեսուրս կոչվածը անզոր ու անկարող է ձեր ակտիվ մասնակցության և տեղամասային կրակոցների դեմ։ Ձեր քվեարկությամբ անդադար կրակեք ՔՊ կոչված խունտայի ուղղությամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ