14 09 2023

Էժան բնակարաններ՝ իշխանության ներկայացուցիչներին, հարկային արտոնություններ՝ կառավարությունից

Էժան բնակարաններ՝ իշխանության ներկայացուցիչներին, հարկային արտոնություններ՝ կառավարությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը:

«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային ջերմակցման թաղանթի (պոլիէթիլենային հումքից) արտադրության համար, իսկ թամբային քարշակները և սառնարանային կիսակցորդները՝ թողարկված արտադրանքը արտահանելու նպատակով։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի 80 տոկոսը և ավելին արտահանել ԵՄ երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ Վրաստան և այլ երկրներ։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 102․6 մլն դրամ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ շուկայականից ավելի ցածր գնով բնակարաններ են ձեռք բերել Բյուրեղ թաղամասում, որը պատկանում է «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ