Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը ձնամաքրման 10 մեքենա է նվիրել քաղաքապետարանին։
«Ապատեղեկատվություն է, այս պահին ես չգիտեմ՝ ինքը կապ ունի՞, թե՞ ոչ, բայց «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն է, որը նվիրատվություն է արել 2 մեքենա, մենք նվիրատվության մասին եռակողմ պայմանագիր ունենք 5 մեքենայի մասով, բայց այս պահին 2 մեքենա են նվեր տվել, նոր է հանձնում-ընդունումը եղել, կհրապարակենք նվեր ընդունված մեքենաների մասին տեղեկությունը։ Մնացած 3 մեքենաների մասին կկարողանանք տեղեկություն տալ այն պահին, երբ նվերի փոխանցումը լինի»,-նշեց Մարությանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը