«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ոչ թե «ինքնիշխան», այլ ԹՈւՐՔԻՇԽԱՆ
Երասխի (Արարատի մարզ, ~ 1 ժամվա ճանապարհ Երևանից) մետալուրգիական գործարանը, որի ուղղությամբ ադրբեջանցիները կրակում են, տեղափոխվում է այլ վայր։
Սրանից առաջ Թուրքիայի պահանջով ՀՀ գործող իշխանություներն ամենաբարձր մակարդակով քննադատել են Երևանի կենտրոնում Նեմեսիսի ասպետներին նվիրված հուշարձանի տեղադրումը և «Նեմեսիսի» գործողության իրականացումն ընդհանրապես:
Թուրքիան ներկայումս ուղիղ մասնակցում է ՀՀ կառավարմանը: Եվ սա այն գինն է, որը ներկա իշխանությունը վճարում են, իշխանափոխության սպռնալիքի դեպքում Թուրքիայից աջակցություն ստանալու համար, ինպես եղավ 2021 թ.` ՀՀ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի` Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության ժամանակ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը