14 09 2023

Քի Վեստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը միավորելու հարցը․ Բագրատ Միկոյան. News.am

Քի Վեստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը միավորելու հարցը․ Բագրատ Միկոյան. News.am

«Ի՞նչ կարող եմ ասել, այդ մարդը, ինչպես միշտ, այս հերթական անգամն էլ ստում է»,-այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում ի պատասխան պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Քի Վեստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակը Ադրբեջանի կազմում:

«Քի Վեստում չի քննարկվել Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակը Ադրբեջանի կազմում, ճիշտ հակառակը՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի միավորումը Հայաստանի Հանրապետության հետ:  Եվ հնարավոր է, հենց այդ պատճառով Հեյդար Ալիևը վերջին պահին հրաժարվել է այն ստորագրելուց»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ