12 09 2023

ՔՊ-ն մերժեց ՄՊՀ-ի անդամի պաշտոնում ընդդիմության ներկայացուցչի թեկնածությունը

ՔՊ-ն մերժեց ՄՊՀ-ի անդամի պաշտոնում ընդդիմության ներկայացուցչի թեկնածությունը

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 12-ի իր նիստում 0 դեմ և 33 կողմ ձայներով մերժեց Անահիտ Սարգսյանի թեկնածությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում: Այդ մասին ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 12-ի նիստի ժամանակ՝ ներկայացնելով քվեարկության արդյունքները:

Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել էին Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ