Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային Հեռուստաընկերության եթերում ասաց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցը «բովանդակային էր և օգտակար»։
«Խոսակցությունը խիստ պաշտոնական էր: Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար։
Փոխադարձաբար մի շարք նրբություններ կան։ Կարևոր է նաև, որ դրանց վերաբերյալ, դիրքորոշումների, գնահատականների վերաբերյալ լինի մշտական հաղորդակցություն»,- նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը