10 09 2023

Հասկանու՞մ եք, թե ինչ կետի ենք հասել, որ բացահայտորեն մատնանշվում է թուրքական ներկայությունը Երևանի և Ստեփանակերտի հարաբերություններում. Բենիամին Մաթևոսյան

Հասկանու՞մ եք, թե ինչ կետի ենք հասել, որ բացահայտորեն մատնանշվում է թուրքական ներկայությունը Երևանի և Ստեփանակերտի հարաբերություններում. Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է. 

«Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունները, ինչպես նաև հայտարարել, որ ամենայն հավանականությամբ երկուշաբթի օրը կքննարկի այս իրավիճակը Նիկոլ Փաշինյանի հետ։

Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու Փաշինյանը չի շնորհավորել Սամվել Շահրամանյանին ընտրվելու կապակցությամբ։ Թուրքիան հավանություն չի տալիս ընտրությունների անցկացման փաստին, ինչի պատճառով պաշտոնական Երևանը լռում է։

Հասկանու՞մ եք, թե ինչ կետի ենք հասել, որ բացահայտորեն մատնանշվում է թուրքական ներկայությունը Երևանի և Ստեփանակերտի հարաբերություններում։ Եթե Թուրքիան ներգրավված է այս հարաբերություններում, պատկերացնու՞մ եք, թե որքանո՞վ է ներգրավված ներհայկական քաղաքական այլ գործընթացներում։»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ