10 09 2023

Նիկոլամերձ շրջանակների գարշելի «ոռնոցները» կարելի է որակել որպես «հարգանք» և «աջակցություն» Արցախին. Արշավիր Ղարամյան

Նիկոլամերձ շրջանակների գարշելի «ոռնոցները» կարելի է որակել որպես «հարգանք» և «աջակցություն» Արցախին. Արշավիր Ղարամյան

Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, արձագանքելով Արցախի նորընտիր նախագահին Հայաստանից չշնորհավորելուն, գրում է.

«Հաշվի առնելով ՀՀ իշխանություների  հրապարակավ չարձագանքը վերջին ժամանակահատվածում Արցախում  ստեղծված ներքաղաքական խորը ճգնաժամին և դրա հետևանքով տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև  իշխանամերձ և նիկոլամերձ շրջանակների հրապարակավ  «ոռնոցները»տեղի ունեցող գործընթացների նկատմամբ կարելի որակել,  որպես դավաճանություն Արցախի նկատմամբ:

Իսկ Արցախում ներքաղաքական ճգնաժամը մասնակի լուծելուց և Արցախի Հանրապետության Նախագահ ընտրելուց հետո ՀՀ իշխանությունների քար լռությունը, իշխանամերձ ու նիկոլամերձ շրջանակների էլ ավելի բարձր, գարշելի «ոռնոցները» կարելի է որակել որպես «հարգանք» և «աջակցություն» Արցախին և  նորընտիր Նախագահին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ