Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը գրում է.
«Արցախում նախագահի հրաժարականի հայտարարությունից հետո, հաշվի առնելով օրենսդրության անկատար լինելը և պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո տեղի ունեցած գործընթացները, ստեղծվել է մի վիճակ, երբ ցանկացած նոր իշխանություն կարող է սկզբնական շրջանում լեգիտիմության և պատշաճ հանրային վստահության խնդիր ունենալ, որն էլ իր հերթին հղի է իրավիճակի հետագա վատթարացման և անկանխատեսելի հետևանքների ռիսկով:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ նոր ձևավորվելիք իշխանության լեգիտիմության բնական պակասը լրացնելու, իշխանության և հանրության միջև փոխվստահություն ամուր հիմքեր ձևավորելու և բացասական հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է անմիջապես ժողովրդին ներկայացնել ստեղծված իրավիճակն այնպես, ինչպես այն կա իրականում, այլ ոչ թե այնպես, ինչպես ցանկալի է տեսնել։
Միայն իրավիճակի ճիշտ ախտորոշման և ամբողջական ներկայացման դեպքում է հնարավոր վերսկսել իրական պայքարը հանուն Արցախի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը