ԱՀ Ազգայի ժողովն այսօր՝ սեպտեմբերի 9-ի հատուկ նիստին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրեց Սամվել Շահրամանյանին։
Սամվել Շահրամանյանը նախագահի միակ թեկնածուն էր, քանի որ «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահի թեկնածության առաջադրման մասին դիմումն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձվել էին:
Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը