«Մեր առաջադրած օրակարգն ու գաղափարները լայն տարածում են ստանում և ամեն օր տեսնում ենք, թե ինչ է կատարվում սահմաններին. ցավոք նոր պատերազմի հավանականությունը մեծացել է և դա կոնկրետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով է և հենց սրա մասին ենք խոսում ամենօրյա ռեժիմով՝ բացատրելով, որ կա անվտանգային խնդիր և այդ հարցը պետք է օրակարգում տաք պահել»,- լրագրողղների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստամ» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հնարավորություն է տալիս Թուրքիային ու Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա, որովհետև, ըստ Անդրանիկ Թևանյանի, Փաշինյանը պատերազմական է դարձնում մեր բնական դաշնակիցների ու ռազմավարական բարեկամների հետ հարաբերությունները:
«Խոսքը, մասնավորապես, Իրանի ու ՌԴ-ի մասին է և այն թշնամական ակտը, որ տեսնում ենք դիվանագիտական ճակատում, ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել… Հայաստանի սամաններին թշնամու զորքերի կուտակումներ են և Հայաստանը փոխանակ տրամաբանական քայլերի գնալու մեր ռազմավարական դաշնակիցների հետ, հայ-ամերիկյան զորավարժություններ է նախաձեռնում, որը ոչ մի դրական ազդակ չի կարող հաղորդել մեր ռազմավարական դաշնակիցներին և կարող է լուրջ խթան հանդիսանալ Ադրբեջանի ու Թուրքիայի համար հարձակման, այսինքն դա կարող է նշան լինել, որ մենք մնացել ենք մենակ, հայ-ամերիկյան զորավարժությունները ոչինչ չեն տալու, ինչպես ոչինչ չտվեցին ԵՄ դիտորդները սահմանների վրա, բայց կարող են լարվածություն առաջացնել Իրանի և Ռուսաստանի մոտ»,-ասաց Անդրանիկ Թևանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը