05 09 2023

Մենք ստիպեցինք իշխանություններին վերցնել մեր օրակարգը. «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ



 «Մենք ստիպեցինք իշխանություններին վերցնել մեր օրակարգը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

«Հայաստանը գտնվում է այնպիսի անվտանգային միջավայրոմ, որ մայրաքաղաքի ընտրությունները պատեհ առիթ են՝ քաղաքական հանգուցալուծում տալու լեգիտիմության ճգնաժամին: Երբ խոսվում է պետական դավաճանության մասին, դա կոնկրետ դրսևորում ունի. Առաջինը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս Նիկոլ Փաշինյանը խախտել է ՀՀ Անկախության Հռչակագիրը և Սահմանադրությունը և դրանով հանդերձ հայտնվել է օրենքից դուրս կարգավիճակում, երկրորդը՝ իրարարմերժ և մրցակցող հարթակներ են տեղափոխվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը և դրա արդյունքում տուժում է ՀՀ-ն և Արցախը, և երրորդը՝ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի արանքում Հայաստանը կռվախնձոր դարձնելն է, որ մենք տեսնում ենք, և պատահական չէ, որ Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ Փաշինյանը հարցազրույց է տալիս ու հակաիրանական,  հակառուսական հայտարարություններ անաում…թույլ չենք տալու, որ Հայաստանի թիվ մեկ օրակարգը դուրս մղվի քաղաքական դաշտից. ամեն օր կարող են զարգացումներ լինել և բոլորս պետք է պատրաստ լինենք»,«ասաց Թևանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ