Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանի դե-ֆակտո վարչապետի փարիսեցիական հայտարարությունները հայ-ռուսական «աննախադեպ» հարաբերությունների մասին իրենց տխրահռչակ ավարտին հասան նշված անձի՝ իտալական «La Reppublica» պարբերականին տրված հարցազրույցով։ Դա իրենց վարած հակառուսական պատերազմի հրետանային նախապատրաստությունն էր, որից հաջորդեց դե-ֆակտո հանրային հեռուստատեսությամբ հակառուսական «հետևակի» գրոհը, իսկ այս ամենի բարձրակետը եղավ մի ինքնակոչ «ՆԱՏՕ-ական պաշտոնյայի» հրապարակավ կոչ հրավերը՝ «Նիկոլ Փաշինյա՛ն, կոչ եմ անում Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին: ԱՄՆ նախագահ, պահպանե՛ք Հայաստանը»։
Սա ՆԱՏՕ-ի և վերջինիս հանգուցային խաղացող Թուրքիայի կողմից ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ձեռքով Ռուսաստանին և Իրանին տարածաշրջանից քշելու, տարածաշրջանն ամբողջությամբ թուրքական «աութսորսի» հանձնելու մեծ ռազմագործողության հերթական արարն է, որ արագ տեմպերով մոտենում է վերջնանպատակին՝ Արցախի համար նշանակելով վերջնական կործանում, իսկ Հայաստանի համար՝ «կործանումից հինգ պակաս»։ Սրանով պարզ է դառնում այն ողջ ջանասիրությունը, որով Թուրքիայի իշխանությունները սատարել և սատարում են ՀՀ դե-ֆակտո իշխանություններին՝ պահպանելու իրենց աթոռը։
Հ.Գ.Էլբակեան Էդգար -ի հետ թեմայի շուրջ քննարկումից իմ հետևությունները...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը