Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է Արցախյան շարժման արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը ունի առաքելություն՝ տեր կանգնել Արցախին, եթե մենք հրաժարվում ենք այդ առաքելությունից, վերանում է ՀՀ գոյության իմաստը, Արցախը հիմա պայքարելով պահում է ՀՀ գոյության իմաստը:
Այս մասին Ազատության հրապարակում ի աջակցություն Արցախի հանրահավաքի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, պետական դավաճանության հետևանք է, այդ դավաճանությունը ունի հստակ օր, վայր և հասցե: 2020 թվական, հոկտեմբերի 6, Պրահա: Նիկոլ Փաշինյանը շատ կոնկրետ դավաճանական վարքագիծ ցուցաբերել է հենց այդ օրը՝ նա համաձայնել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:
Փաշինյանի համար հիմա կա երկու տարբերակ, կամ Հայաստանն ու Արցախը չլինեն և ինքը իր կաշին փրկի, կամ ինքը շատ լավ հասկանում է, որ դատվելու է պետական դավաճանության հոդվածով: Նա Հայաստանը դիտարկում է որպես թուրքական ազդեցության գոտի, քանի որ գիտի, որ միայն այդ դեպքում չի դատվի: Մեր խնդիրը պետք է լինի նոր իշխանության ձևավորումը, այս իշխանությունը չի ներկայացնում ՀՀ-ն և հային: Նոր իշխանությունը կլինի լեգիտիմ և հանդես կգա ՀՀ և Արցախի պետական շահից»,-ասաց նա:
Անդրանիկ Թևանյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը