Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը սրընթաց վատթարանում է, պետք է քայլեր ձեռնարկել տեղի բնակիչների կարիքները բավարարելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նա նաև քայլեր է առաջարկել՝ ուղղված Արցախում լարվածության թուլացմանը։ Միշելի կարծքով՝ այդ քայլերի մեջ պետք է ներառել նաև Աղդամի ճանապարհի շահագործումը՝ մատակարարումների ապահովման համար։
Շառլ Միշելը կարևորել է նաև Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև երկխոսությունը.
«Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը կարևոր նշանակություն կունենա այդ առումով: Ղարաբաղահայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, և հստակ պայմանների քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ»։
Եվրոպացի պաշտոնյան հավելել է. «ԵՄ -ն նաև ընդգծում է Բաքվի կողմից ղարաբաղցի հայերին Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և հակառակ տեղաշարժերի ընթացակարգերի հստակեցումը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը