Արցախի Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Եթե հանգամանքների բերումով պետական որևէ պաշտոն կորզածը կամ անհայտ աղբյուրից վարձատրվող հասարակական ակտիվիստը «հանուն երկրի բարօրության» իրեն իրավունք է վերապահում «ժողովրդի անունից» հրապարակավ «մատ թափ տալ» նույն այդ ժողովրդի վրա, ապա մեղավորը ոչ թե «մատ թափ տվողն» է, այլ նրան հանդուրժող օրվա իշխանությունը... Մեղավոր է, քանի որ նույն այդ իշխանությունն այդպիսիներին «լռեցնելու» համար նախ՝պետք է անթերի կատարի իր վրա դրված պարտականությունը, իսկ ապա, անհրաժեշտության դեպքում, կիրառի նաև օրենքով նախատեսված համապատասխան գործիքակազմ...
Ավաղ, այսօր Արցախը հայտնվել է մի իրականությում, որտեղ բացակայում է թե՜ մեկը, թե՜ մյուսը... Արդյունքում ունենք և՜ հացի խնդիր, և՜ թշնամու կողմից հայի առևանգում, և՜ հուսահատության տանող անորոշություն, և, վերջապես, այն ամեն ցավալին, ինչ այսօր ունենք...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը