«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը իր քարոզարշավը շարունակում է Աջափնյակում։ Լրագրողները Ավինյանից հետաքրքրվեցին, թե արդյոք Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է վատ անդրադառնալ Երևանում կայանալիք ընտրությունների վրա։ Հարցին Ավինյանը խուսափողական պատասխաններ տվեց։
«Ես կխնդրեի, որ դուք հիմա ինձ թույլ տաք, որ ես մարդկանց հետ շփվեմ, որովհետև մարդիկ հավաքվել են, որ իրենց խնդիրների մասին մեզ պատմեն։ Ես տարբեր ֆորմատներով լրատվամիջոցների հարցերին պատասխանում եմ ու եթե հարկ համարեմ քարոզարշավի ընթացքում էլ ձեր այդ հարցերին պատասխանեմ, ես դա կանեմ։ Ես չեմ սպասարկում այն լրատվամիջոցների օրակարգը, որոնք որ կոնկրետ քաղաքական օրակարգ ունեն»,- ասաց Ավինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը