Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Երևանում տնտեսական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, գրում է Sputnik Արմենիան։
«Մենք քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ», - ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Իրանը ձգտելու է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր ոլորտներում։
Դեսպանը նաև ընդգծեց, որ ներկայում Իրանի հետ տարեկան ապրանքաշրջանառությունը 700 մլն դոլար է կազմում, սակայն երկրները նպատակ են դրել իրենց առաջ հասցնել այն մինչև 3 մլրդ դոլարի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը