24 08 2023

Մենք միշտ անկեղծ ենք. Վահան Քերոբյանը՝ խոստումները չկատարելու իր հայտարարության մասին



Տեսախցիկները միացնելուց հետո խոսակցության ոճը չի փոխվում, բաց, թե՝ փակ՝ քննարկումներն արվում են Կառավարության լավ աշխատանքի համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հիշեցնենք որ տարածվել էր տեսանյութ, որտեղ Ազգային ժողովում քննարկման ժամանակ Վահան Քերոբյանը՝ չիմանալով, որ տեսախցիկները միացված են, ասել էր, որ այն ինչ Կառավարությունը խոստացել է, կեսն է չի անելու:

«Մենք միշտ անկեղծ ենք եւ մատուցում ենք ճիշտը։ Մենք անում ենք ամեն ինչ, որ նախանշած ծրագրերն իրականացնենք։ Քննարկումների փուլ է, Ազգային ժողովն էլ այն հարթակն է, որտեղ կարող ենք բարձրաձայնել կամ քննարկել այդ խնդիրները»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ