Եթե ինձ ասեին, որ մասնակցելու եմ Երևանի ընտրություններին, սկզբում կզարմանայի հետո քմծիծաղ կտայի, բայց ես ինքս եմ նախաձեռնել այս ընտրությանը մասնակցելը։ Այս մասին «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկի հանրահավաքին ասաց դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
«Հայաստանին միգուցե ամիսներ են մնացել, չեմ վախեցնում, վստահեցնում եմ, որ եթե այսպես շարունակվի շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- ասաց նա։
Դաշինքի ղեկավարը նշեց, որ ինքն այս ընտրություններում առաջադրված որեւէ թեկնածուի, որեւէ ուժի առաջին համարի ընդհանրապես չի անդրադառնալու.
«Ոչ թե, որ արհամարհում եմ, կամ ինձ եմ բարձր դասում, ո’չ: Իմ հաճախորդը Նիկոլ Փաշինյանն է, եւ եթե ռիսկ ունի, թող մտնի այս ընտրապայքարի մեջ, ես իրեն հրավիրում եմ ցանկացած ֆորմատով բանավեճի, քաղաքական պայքարի։ Մինչեւ նրան չվռնդեմ կառավարության շենքից, չեմ դադարեցնելու պայքարը»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը