23 08 2023

Մենք այս ընտրություններին մասնակցում ենք ամբողջական իշխանափոխության ծրագրով. Անդրանիկ Թևանյան



«Մայր Հայաստան» դաշինքը քարոզարշավը խորհրդանշորեն մեկնարկեց Հաղթանակի զբոսայգուց՝ Մայր Հայաստանի արձանի մոտից։

Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ընդգծեց ամբողջական իշխանափոխության մեկնարկը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը տալու հանգամանքը, քանի որ, նրա համոզմամբ, գործող իշխանությունները պղծել են երկրի անկախությունը։ 

«Բոլորս միասին սկսում ենք պայքարը։ Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին առաջնորդվել «Ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա» կարգախոսով, միանալ մեր պայքարին»,-ուղիղ միացմամբ հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։

Դաշինքի թիմը երթով անցավ Երևանի փողոցներով, անձնապես շփվեց քաղաքացիների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ