ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման և ԼՂ-ում էթնիկ զտումների հետևանքով առաջացած հումանիտար աղետը կանխելու հրամայականը։ Շեշտվել է շրջափակումը վերացնելու հստակ քայլերի անհրաժեշտությունը»,– գրել է Արարատ Միրզոյանը X-ում («Թվիթեր»)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը