16 08 2023

Ըստ էության լինելու է նիստ՝ «0-ական արդյունքով»․ Արա Պողոսյան

Ըստ էության լինելու է նիստ՝  «0-ական արդյունքով»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստին ընդառաջ ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունն առնվազն հրապարակային դիվանագիտության մեջ աշխատանք չի կատարել, քարոզչական դաշտում կատարված «աշխատանքը» ձգտում է 0-ի, միջազգային լրատվամիջոցների հետ կատարված աշխատանքը ձգտում է 0-ի, Hermine Gevorgyanի և իր ընկերների կատարած աշխատանքն ավելի տեսանելի է քան ողջ պետական քարոզչական միջոցների, միջազգային գործընկերների հետ կատարված աշխատանքը ձգտում է 0-ի, ՄԱԿ ԱԽ մշտական անդամների հետ տարվող հրապարակային և ո'չ հրապարակային աշխատանքի մասին կարելի է լռել... Այս մասին գրել է Քաղաքագետ Արա Պողոսյանը.

«Այսքանից հետո ի՞նչ արդյունքների կարելի է սպասել ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստից։ Ըստ էության լինելու է նիստ «0-ական արդյունքով», իսկ Արցախում մահանում է մարդ սովահարության արդյունքում»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ