14 08 2023

Այս ողբերգությունը միայն մեկ գերատեսչության տապալման մասին չի խոսում, սա խոսում է կառավարման քաոսի մասին․ պատգամավոր

Այս ողբերգությունը միայն մեկ գերատեսչության տապալման մասին չի խոսում, սա խոսում է կառավարման քաոսի մասին․ պատգամավոր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Վերջին 2 ամսում, գրեթե ամենօրյա ռեժիմով մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների մասին լրահոսը, կարծես սովորական բնույթ է ստացել:

Իսկ ահա այսօր արդեն հաղորդվում է խոշոր վթարի մասին, որի հետևանքով 11 մարդ է մահացել:
Առաջին բանը, որը մտքիդ գալիս է, իհարկե, երկրում առկա բարդակն է, որտեղ ամենուրեք հանցագործություն է` կենցաղայինից մինչև վերին էշելոն:

Այս ողբերգությունը միայն մեկ գերատեսչության տապալման մասին չի խոսում, սա խոսում է կառավարման քաոսի մասին:

Ի դեպ, երբ հաճախ խոսում ենք Արցախի կամ անվտանգության խնդրի հետ կապված անտարբերության մասին, դրանք բացառություններ չեն:

Իշխանության անտարբերությունը մարդկային կյանքի նկատմամբ բերում է նաև խաղաղ իրավիճակում մարդկային կորուստների, իսկ ժամանակին դրանց ուսումնասիրությունն ու անհրաժեշտ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը կարող էր կյանքեր փրկել, իրավիճակ փոխել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ